Զարթուցիչ

Վիքիպեդիան 24 տարեկան է․ Զարթուցիչ

Այսօր «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանի ծննդյան օրն է։ Բազմալեզու այս հանրագիտարանը գործարկվել է 2001 թվականի հունվարից։ Վիքիպեդիայի սկզբնաղբյուրը համարվում է անգլալեզու «Նուպեդիա» նախագիծը, որն ստեղծել են ամերիկացի գործարար Ջիմիի Ուելսն ու ամերիկացի փիլիսոփա Լարի Սանգերը։

Սկզբում Նուպեդիայում հոդվածներ էին գրում միայն գիտնականները, իսկ հետո՝ հանրագիտարանն արագ զարգացնելու և ընդլայնելու համար, Ուելսն ու Սանգերը որոշեցին ստեղծել Վիքիպեդիա կայքը՝ հնարավորություն տալով այդ հարթակում հոդված ավելացնել ցանկացած մարդու, աշխարհի ցանկացած կետից։ Այդ օրվանից սկսած մեզնից յուրաքանչյուրը կարող է մասնակցել հանրագիտարանի խմբագրման և հոդվածներ ավելացնելու աշխատանքներին։

Իր գործունեության 24 տարիների ընթացքում Վիքիպեդիայում տպագրվել են միլիոնավոր հոդվածներ տարբեր լեզուներով և ամբողջ աշխարհում այն էական դեր ունի տեղեկատվության ազատ տարածման գործում։ Հայերեն վիքիպեդիայում առաջին հոդվածը հրապարակվել է 2005 թվականին, իսկ 2013 թվականից Հայաստանում գործում է «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական կազմակերպությունը, որը խթանում է վիքի նախագծերի տարածումն ու զարգացումը։

Դե իսկ մենք այսօր Ռադիո Արևիկ ենք հրավիրել «Վիքիմեդիա Հայաստան»-ի նախագահ Արշակ Շահինյանին։ Նրա հետ կզրուցենք 2024 թվականին կատարված աշխատանքների և նոր նախագծերի մասին, որոնց կարող ենք մասնակցել ու զարգացնել հայերեն վիքիպեդիան։

Ցուցադրել ավելի
Back to top button