Զարթուցիչ

Օրը նվիրված է պատանի գյուտարարներին․ Զարթուցիչ

Այսօր աշխարհում նշվում է Երեխաների հայտնագործությունների միջազգային օրը։ Բոլոր այն պատանի գյուտարարների, որոնք տարբեր ժամանակներում հանդես են եկել հետաքրքիր ու նոր հայտնագործություններով։ Օրինակ՝ Բեննի Բենսոն անունով տղան, որը 1926 թվականին որոշեց մասնակցել Ալյասկայի դրոշի դիզայինի մրցույթին և ուղարկեց իր տարբերակը։ էսքիզում Բեննին պատկերեց երկինքը խորհրդանշող կապույտ գույնը, Մեծ արջի համաստեղությունն ու Հյուսիսային աստղը և մրցույթի հանձնաժողովն ընտրեց հենց նրա առաջարկած տարբերակը։ Ի դեպ, այդ ժամանակ Բենին ընդամենը 13 տարեկան էր, պատկերացնու՞մ եք։ Ասենք նաև, որ մինչև այժմ նրա հայտնագործությունը Ալյասկայի խորհրդանիշերի շարքում է: Արդեն 99 տարի։

Իսկ երեխաների կողմից շատ սիրված բատուտը, որի մեջ կարող ենք ազատ ու անվտանգ թռչկոտել, նույնպես հատնագործել է Ջորջ անունով մի պատանի՝ Անգլիայից։ Հետևելով մարմնամարզիկներին, նա նկատել էր, որ նրանք ցատկում են անվտանգությունն ապահովող մի ցանցի վրա: Եվ ահա աշխատացնելով երևակայությունը, Ջորջն աշխարհին ներկայացրեց բատուտի միտքը։

Շարունակելով երեխաների կողմից արված հայտագործությունների շարքը, ասենք, որ մորթյա ականջակալները, ջրային դահուկները, մրգային պաղպաղակը և Բրայլյան այբուբենը նույնպես ստեղծել են երեխաները:

Արժե նշել նաև, թե ինչու է հենց հունվարի 17-ին նշվում այս օրը։ Որովհետև այսօր ամերիկացի քաղաքական գործիչ, գիտնական և գյուտարար, Բենջամին Ֆրանկլինի ծննդյան օրն է։ Ասենք, որ պատանեկան տարիքում նա հայտնագործել է ռետինե լողաթևիկները՝ լողալը դարձնելով ավելի հեշտ ու անվտանգ։ Նա նաև այլ գյուտերի հեղինակ է։ Գիտնականն աշխարհին ներկայացրել է շանթարգելը, փողոցային լապտերների լամպերը, հատուկ երաժշտական գործիք և այլն։

Ահա այն ամենն ինչ պետք է իմանանք այս օրվա մասին։ Իհարկե չմոռանալով շնորհավորել պատանի գյուտարարներին։

Ցուցադրել ավելի
Back to top button