
Այսօր աշխարհում նշվում է Կարկանդակի համաշխարհային օրը։ Սա ոչ պաշտոնական տոն է, որն առաջին անգամ նշվել է ԱՄն-ում մոտ երեք տասնամյակ առաջ և շատ արագ արձագանք ստացել այլ երկրներում ևս, որովհետև կարկանդակը շատ համով բան է․․․
Որ կարկանդակի մասի՞ն է խոսքը․ ա՛յ, դա ամենևին կարևոր չէ․ հենց ա՛յն կարկանդակի, որը սիրում եք դուք և ձեր ընտանիքը։
Գուցե այսօր երեկոյան մայրիկի կամ տատիկի հետ նախաձեռնե՞ք հենց այդ կարկանդակը թխելու գործը․ և՛ օրը կնշեք, և՛ հրաշալի երեկոյան ընտանեկան թեյախմություն կկազմակերպեք․․․Ասե՛ք, որ վատ միտք չէ։

