Լուրեր

«Աբու-Լալա Մահարի» պոեմի հիման վրա վոկալ-սիմֆոնիկ երկի ստեղծման մրցույթ

Հայ մեծանուն բանաստեղծ, արձակագիր, մշակութային-հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի հիման վրա երաժշտական ստեղծագործության՝ վոկալ-սիմֆոնիկ երկի ստեղծման մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Ներկայացված երաժշտական ստեղծագործությունը նախկինում չպետք է
կատարված կամ այլ մրցույթին ներկայացված լինի: Երաժշտական ստեղծագործությունը պետք է լինի առնվազն 30 րոպե տևողությամբ՝ նվազագույնը՝ սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի համար:

Մրցույթի մասնակիցը (երաժշտական ստեղծագործության հեղինակը) չի կարող
ներկայացնել մեկից ավելի հայտ:

Մրցույթի պայմանների մանրամասներին կարելի է ծանոթանալ հղմամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button