Զարթուցիչ

Այսօր Գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օրն է

Ձմռան վերջին ամիսն է, եղանակն էլ՝ ավելի տաք ու հաճելի է դառնում: 

Այո, այսօր փետրվարի 11-ն է, ու օրացույցը մեզ հուշում է, որ օրը նվիրված է Գիտության մեջ կանանց և աղջիկների դերին:

Ի դեպ, այսօր նաև Պացիենտի համաշխարհային օրն է:

Գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օրը ընդունվել է ՄԱԿ-ի կողմից՝ 2016 թվականին: Նպատակն է՝ ընդգծելու, որ կանայք և աղջիկները կարևոր դեր են խաղում գիտության մեջ և նրանց մասնակցությունը պետք է ընդլայնվի:

Եվ, ինչպես նշեցինք հաղորդման սկզբում, այսօր նաևՊացիենտի համաշխարհային օրն է: Այն կարծես՝ ոչ թե տոն կամ միջոցառում է, այլ՝ սոցիալական քայլ՝ ուղղված մարդկանց աջակցելուն: Որոշումն ընդունվել է 1992 թվականի մայիսի 13-ին՝ Հռոմի 264-րդ պապ Հովհաննես Պողոս II նախաձեռնությամբ: Ավելի ուշ՝ օրացույցում Պացիենտի համաշխարհային օրը սահմանվել է փետրվարի 11-ը:

Ցուցադրել ավելի
Back to top button