Զարթուցիչ

«Ես, ռադիոն և Ռադիո Արևիկը». Զարթուցիչ

Այսօր Ռադիոյի համաշխարհային օրն է` շատ կարևոր օր մեզ համար․․․և եթե դուք, սիրելի ունկնդիրներ, ձեր առավոտները սովորաբար ռադիոյի հետ եք սկսում, ինչպես այսօր եք արել, կարծում ենք՝ նաև ձեզ համար է կարևոր Ռադիոյի համաշխարհային օրը․․․

2012 թվականից սկսած ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ փետրվարի 13-ը նշվում է որպես ռադիոյի համաշխարհային օր։ Օրվա ընտրությունը պայմանավորված է այն փաստով, որ 1946 թվականի փետրվարի 13-ին  իր աշխատանքն սկսեց «ՄԱԿ-ի ռադիոն»։

Հենց օրը մեզ առաջարկեց մյուս բոլոր գործերը մի կողմ դնել ու շտապել մեր սիրելի Ռադիո Արևիկ՝ խոսելու այն մասին, թե ինչ դեր ունի մեր կյանքում ռադիոն․․․

Շնորհավորում ենք Հայաստանի հանրային ռադիոյի մեր բոլոր ավագ գործընկերներին․․․նաև այլ ռադիոկայաններում աշխատող բոլոր մասնագետներին, ովքեր տանը, ավտոմեքենայի մեջ, տրանսպորտում, փողոցում քայլելիս մեր կողքին են աննկատ, բայց շատ կարևոր դերակատարումով․ տեղեկացնում են աշխարհի անցուդարձի մասին, պատմում են, կրթում, խորհելու առիթներ տալիս և․․․ պարզապես զրուցում մեզ հետ․․․

Շնորհավորում ենք նաև մեր այն տարեկիցներին, ովքեր ռադիոլրագրողի, ռադիոհաղորդավարի, ռադիոօպերատորի գործի մեջ են հմտանում իրենց դպրոցական ռադիոկայաններում․․․Եվ, իհարկե, աշխարհի մեծ ռադիոընտանիքում իր պստիկ անկյունը զբաղեցնող մեր Ռադիո Արևիկին ենք շնորհավորում․․․

«Ես, ռադիոն և Ռադիո Արևիկը»․ այս խորագիրն ընտրեցինք այսօրվա զրույցի  համար և Ռադիո Արևիկի ծրագրերի ղեկավար Կարինե Գևորգյանին էլ խնդրեցինք միանալ մեզ․․․

Ցուցադրել ավելի
Back to top button