Փետրվարի 26-ին աշխարհում մի հետաքրքիր տոն է նշվում՝ Չշտապելու, կամ այլ կերպ ասած դանդաղկոտության օրը։ Կարո՞ղ եք գուշակել, թե ովքե՞ր են այս տոնի հեղինակները։ Պատկերացրեք ակտիվ և զգացմունքային իտալացիները, որպեսզի անշտապ վայելեն կյանքն ու չմոռանան առօրյա հաճելի և սիրելի զբաղմունքների մասին։
Օրվա մեծ մասն անցկացնելով աշխատասենյակներում, հաճախ չենք հասցնում շփվել ընտանիքի, ընկերների, սիրելի մարդկանց հետ։ Ժամանակ չենք գտնում նաև թատրոն, կինո, համերգ ու ցուցահանդես գնալու, կամ պարզապես դրսում զբոսնելու համար։ Ահա, թե ինչո՞ւ, իտալական մի ասոցիացիա, որը շատ հետաքրքիր անուն ունի՝ «Դանդաղ ապրելու արվեստը», որոշեց «դանդաղ ապրելու» օր սահմանել ու նշել այն ամեն տարի փետրվարի 26-ին։ Իսկ օրվա կարգախոսը դարձավ «Մի՛ շտապիր և վայելի՛ր պահը» միտքը։





