Պստիկաշեն

Բարև՛, գարու՛ն. Պստիկաշեն

Շատ կարևոր բան է փոխվել Պստիկաշենում․ գարունն է եկել։ «Ոչ միայն Պստիկաշեն է եկել գարունը, այլև ընդհանրապես եկել է»,–կառարկեք դուք ևճիշտ կառարկեք, բայց․․․Մի բայց կա, այնուամենայնիվ․ հատկապե՛ս Պստիկաշենում գարնան գալը շատ բան է փոխում։ Թե՝ ի՞նչ, կպարզենք իմ կրտսեր գործընկերներ Մարիամի և Արևի հետ մեր այս զրույցի ընթացքում ․․․

Միացե՛ք մեզ․ և՛ կզրուցենք, և՛ գարնան մասին սիրուն ոտանավորներ կհիշենք, և՛ կխաղանք գարնանային բառախաղ։

«Մի՞թե բառախաղը գարնանային կարող է լինել»,–երևի մտածեցիք հիմա։ Իհարկե՛, կարող է․․․

Ցուցադրել ավելի
Back to top button