Սիրով բոլորիդ հրավիրում ենք մեր հյուրասրահ: Մեր հյուրերը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի 8-րդցիներ Մարիա Վաթյանը, Մանե Օհանջանյանը և Մարկ Վարդանյանն են, հանդիպման առիթը՝ սիրելի կրթահամալիրի առօրյան և իրենց ուշագրավ նախագծերը մեզ ներկայացնելու՝ մեր հյուրերի մեծ ցանկությունը։
Ի դեպ, ասենք, որ Մարիան իր բլոգն ունի, Մարկը հանդես է եկել «50 մետր Մարկի հետ» նախագծով, իսկ Մանեն՝ դպրոցական «Սարալանջ» ռադիոյում իր աշխատանքով։





