Լուրեր

«Նամակ ֆրանսիացի ընկերոջս»

Յուրաքանչյուր տարի Հայաաստանում իրականացվում է «Ֆրանկոֆոնիայի օրեր»-ը։ Հայ և Ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը անմասն չի մնում մշակութային այս իրադարձությունից, ուստի «Ֆրանկոֆոնիայի օրեր 2025»-ի շրջանակում հայտարարում է «Նամակ ֆրանսիացի ընկերոջս» շարադրությունների թեմատիկ մրցույթ։

Եթե 12-ից -16 տարեկան ես, սիրում ես գրել, ապա շտապի՛ր մինչ մարտի 20-ը ներառյալ ուղարկել քո հեղինակած նամակը [email protected] էլ․հասցեին կամ մոտեցնել այն թանգարան՝ ք․ Աբովյան Բարեկամության հրապարակ 5։

Նամակի նվազագուն ծավալը՝ 1 A4 /12 տառաչափ/։ Մասնակիցները կարող են շարադրություն-նամակները տրամադրել նաև ձեռագիր տարբերակով։

Մրցույթը կամփոփվի մարտի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայ և Ռուս Ժողովուրդների բարեկամության թանգարանում։ Մասնակիցներին կտրամադրվեն հավաստագրեր,իսկ 1-3 տեղը զբաղեցրած հաղթողներին կտրամադրվեն պատվոգրեր և մրցանակ։

Միջոցառման հովանավորն է՝ «Զանգակ գրատունը», աջակիցը՝ Աբովյանի համայնքապետարանը։

Ցուցադրել ավելի
Back to top button