Զարթուցիչ

Դեպի պատմության թանգարան՝ Անահիտ դիցուհուն տեսնելու. Զարթուցիչ

Մեկ շաբաթից կավարտվի Հայաստանի պատմության թանգարանում նախորդ տարվա սեպտեմբերի 21-ից բացված «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունը, որը տեսնելու գնացինք շատերս՝մեր ընտանիքների, ընկերների, դասարանցիների և ուսուցիչների հետ։

Երևանի թիվ 141 հիմնական դպրոցի պատմության ուսուցչուհի Արփինե Ղազարյանը վաղուց էր որոշել դպրոցի 8-րդցիներին էքսկուրսիա տանել Հայաստանի պատմության թանգարան՝ Անահիտ դիցուհուն տեսնելու։

«Հիշում եմ, որ ես իրենց հենց այս տարիքում իմացա Անահիտի կիսանդրու հայտնագործության պատմությունը, հիշում եմ, թե ինչ երազանքով էի պատկերացնում, որ ես անպայման երբևէ պիտի գնամ Լոնդոն, պիտի լինեմ Բրիտանական թանգարանում՝ իրեն տեսնելու համար։ Իսկ հիմա, ահա, նա այստեղ է, Երևանում, և ես չէի կարող չգնալ և ինձ հետ չտանել աշակերտներիս»,-ասում  է Ա․ Ղազարյանը։

Մեր հյուրասրահում այդ այցելության մասին այսօր զրուցում ենք Արփինե Ղազարյանի և նրա սաներ Գոռ Ղազարյանի, Յանա Մինասյանի և Արմինե Խաչատրյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button