Էկոակումբ

Կրիաները՝ մենակյաց կենդանինե՞ր. էկոակումբ

Երբևէ մտածել եք՝ քանի տարեկան է աշխարհի ամենատարեց կրիան։ Պատասխանը իսկապես կարող է զարմացնել, քանի որ կրիաները աշխարհում ամենաերկար ապրող կենդանիներից են։ Օրինակ՝ Հյուսիսային Ատլանտյան սև կրիաները կարող են ապրել մինչև 150 տարի, իսկ ամենահին հայտնի կրիան՝ Ջոնաթանը, արդեն շուրջ 190 տարեկան է։

Կրիաներն ունեն յուրահատուկ կենսաբանական կառուցվածք՝ իրենց խեցին ոչ միայն պաշտպանում է վտանգից, այլև՝ կապված է այս կենդանիների ողնաշարի հետ, ինչը նրանց դարձնում է յուրահատուկ և ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան զարմանալի կարող է լինել էվոլյուցիան։

Այս անգամ մեր թեման կհետաքրքրի հատկապես նրանց, ովքեր ունեն կրիաներ կամ էլ, պարզապես, սիրում են այս սողուններին։ Էկոակումբի հյուրն է Կենդանաբանական այգու ակվատերարիումի ավագ խնամող Լիանա Հակոբյանը: 

Ցուցադրել ավելի
Back to top button