Երբևէ մտածե՞լ եք՝ ինչ տեսք կունենար մոլորակը, եթե չլինեին ծառերն ու ծաղիկները:
Այսօր ապրիլի 22-ն է: Բնապահպանական օրացույցից տեղեկանում ենք, որ օրը նվիրված է մոլորակին: Պաշտոնապես օրն անվանում են՝ Մայր Երկրի միջազգային օր կամ պարզապես Մայր Երկրի Օր։
Մայր Երկրի օրը հաստատվել է 2009 թվականին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանում և նշվում է՝ սկսած 2010 թվականի ապրիլի 22-ից:
Տարբեր հետազոտություններ ցույց են տալիս, որ ամեն տարի մոլորակը կորցնում է մոտ 10 միլիոն հեկտար անտառ, և արդեն մոտ մեկ միլիոն կենդանիների և բույսերի տեսակներ անհետացման վտանգի տակ են։ Կլիմայի փոփոխությունը, մարդու գործենության և երբեմն էլ անգործության հետևանքով առաջացած փոփոխություններն արագացնում են մոլորակի կյանքի նվազումը:
Անգնահատելի կարևոր դեր ունեն անտառներն ու երոտասարդ անտառների ստեղծումը, չէ՞ որ ծառերը մոլորակի թոքերն են: Եթե Մայր Երկիր մոլորակն ունենա առողջ թոքեր, մենք ևս կունենանք առողջ թթվածին:
Մայր Երկրի օրվա մասին այս կարճ տեղեկությունն էինք առանձնացրել, իսկ այժմ ժամանակն է ներկայացնելու մեր հյուրին: Զարթուցիչի տաղավարում է Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի գիտաշխատող Նելլի Մուրադյանը։ Նրա հետ խոսելու ենք բուսական աշխարհի կարևորության և ծառերի օգնությամբ մոլորակին առողջ թոքերով ապահովելու մասին:
Զարթուցիչի հյուրասրահում է Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի գիտաշխատող Նելլի Մուրադյանը՝ ում հետ խոսել ենք ծառերի կենսական նշանակության, կարևոր դերի և առողջ մոլորակ ունենալու մասին:





