Այսօր ջազ երաժիշտների տոնն է, տոն է նաև նրանց համար, ովքեր իրենց կյանքն առանց ջազի չեն պատկերացնում։ Եվ հենց մեզ համար այսօր Երևանի Գաֆէսճեան քանդակների պուրակում կազմակերպվելու է «Ջազային տրամադրություն Երևանում» գեղեցիկ համերգը։ Ելույթ են ունենալու Հայաստանի լավագույն ջազային խմբերն ու երգիչները, Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը և այլք։ Միջոցառումը կսկսվի ժամը 19-ին։ Մուտքն ազատ է։
մեկ րոպեից էլ քիչ





