Պստիկաշեն

Նոր ծանոթություն Պստիկաշենում

Հայկ Սարգսյանը 8 տարեկան է, սովորում է «Ուսում» դպրոցում։ Ինչպես ինքն է ասում՝ գործերը դպրոցում լավ են։ Լավ է սովորում, որովհետև ուզում է մայրիկին ուրախացնել, բայց Հայկը գիտի նաև, որ պետք է լավ սովորել, որովհետև այդպես «գիտություն են ստանում»։

Թվային գրագիտությունը Հայկի ամենասիրելի առարկան է, օրիգամիով զբաղվելն ու նկարելը՝ սիրելի զբաղմունք, քույրիկի հետ խաղալը, հատկապես բռնոցին, հավես խաղ է։ Այն հարցին, թե ինչ է ուզում դառնալ, Հայկը պատասխանեց․ «Դեռ շուտ է այդ մասին մտածել, չնայած կարող է ծրագրավորող դառնամ կամ․․․ նկարիչ․․․կամ բլոգեր։ Չգիտեմ»։

Դե, իսկ առայժմ կյանքն ընթանում է իր սովորական ու շատ հավես հունով, որտեղ իհարկե կան ընկերները, կան նկարչության խմբակն ու թենիսը, և կան դպրոցական ներկայացումները, որոնցից մեկի ժամանակ նա թագավորն է եղել, իսկ վերջերս էլ՝ Քաջ Նազարը․․․

Լսեք մեր զրույցը, և մի նոր ընկեր կավելանա ձեր ընկերների շարքում․․․

Ցուցադրել ավելի
Back to top button