Այսօր Հայաստանում նշվում է Ուսանողների և երիտասարդների օրը։ Օրվա ընտրությունը կապված է Երևանի պետական համալսարանի՝ մայր բուհի հիմնադրման օրվա հետ։ Երևանում համալսարան հիմնելու որոշումն ընդունվել է 1919 թվականի մայիսի 16-ին, և այդ ժամանակներից էլ մեր երկրում սկիզբ են առել ուսանողական կյանքն ու ուսանողական ավանդույթները։
Իսկ այս շաբաթվա ամենասպասված իրադարձությունը Թանգարանային գիշերն է։ Այս տարի այն կանցկացվի մայիսի 17-ին, իսկ ամսի 18-ին կնշվի արդեն Թանգարանների միջազգային օրը։
Այս տարի Թանգարանների միջազգային օրվա համար ընտրվել է «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» խորագիրը։
մեկ րոպեից էլ քիչ





