Զարթուցիչ

Վերջին դասարանից՝ մեծ կյանք, շնորհավոր Վերջին զանգ

Դպրոցներում այսօր կհնչի Վերջին զանգը և 12-րդ դասարանցիները հրաժեշտ կտան դպրոցական կյանքին և ուսուցիչներին։
Սիրելի շրջանավարտներ, այսօր դուք մի պահ կկանգնեք անցյալի ու ապագայի սահմանագծին։ Անցյալում կմնան ամենաջերմ հիշողությունները՝ գրած առաջին տառը, առաջին ուսուցչուհին ու ընկերները, առաջին հաջողություններն ու դպրոցական խենթ պահերը․․․
Այս օրը կդառնա դեպի հասուն կյանք տանող ճանապարհի սկիզբը, որտեղ կան ծանոթ ու անծանոթ բազում արահետներ ու դրանցով դուք կքալեք՝ սրտում պահելով դպրոցական կյանքի ջերմ հիշողությունները։
Շնորհավոր Վերջին զանգ, սիրելի շրջանավարտներ։
Բարի երթ դեպի մեծերի աշխարհ։

Ցուցադրել ավելի
Back to top button