Արջերի սննդակարգի մեծ մասը՝ գրեթե 80%-ը, կազմում է բուսական կեր, սակայն արջերը բնության սանիտարների թվին են պատկանում, քանի որ սնվում են մահացած կենդանիների մնացորդներով՝ կանխարգելելով հիվանդությունների տարածումը։
Էկոակումբի այս հաղորդումը խորհրդավոր ու հզոր կենդանիների՝ արջերի մասին է, որոնց մասին հեքիաթներ են պատմվել դարեր շարունակ։ Բայց ինչպիսի՞ն են իրականում արջերը։ Այս և այլ հետաքրքիր հարցերի պատասխանները կիմանանք րոպեներ անց։
Տաղավարում է Հայաստանի Բնության պետական թանգարանի ավագ գիտաշխատող Էլմիրա Առուստամյանը։





