Պստիկաշեն

Բարև Ձեզ, ես Էմիլին եմ․․․.Պստիկաշեն

Օրերս Պստիկաշեն էր եկել Էմիլին։

–Բարև Ձեզ,–ասաց Էմիլին,–ես Էմիլի Աղբալյանն եմ, 5 տարեկան եմ, հաճախում եմ մոդելինգի, մեծ թենիսի և պարի։

Ես, իհարկե, շատ ուրախացա, որ Էմիլին եկել է մեզ հետ ծանոթանալու, և սիրով նրան հրավիրեցի ստուդիա՝ զրույցի։ Դուք էլ ծանոթացեք Էմիլիի հետ, համ էլ կպարզեք, թե ոնց կարելի է գեղեցիկ քայլել սովորել։

Էմիլին, պարզվում է, նաև 60 պետության և դրանց մայրաքաղաքների անունները գիտի։ Շատ սիրուն պատմում է «Կարմիր գլխարկը» հեքիաթը, տեղնուտեղը երգ է հորինում, պլաստիլինից աստղիկներ է պատրաստում, նկարում է ծաղիկներ, թիթեռնիկներ ու սրտիկներ։ Իսկ թե էլ ինչի մասին զրուցեցինք ես ու Էմիլին, կիմանաք, երբ լսեք մեզ։

Ցուցադրել ավելի
Back to top button