Այս կատվազգիները ոչ միայն լավ որսորդներ ու լողորդներ են, այլև՝ ցանկացած պահի կարող են և՛ աննկատ մնալ, և՛ նույնիսկ մինչև 3 կմ հեռավորությունից զգուշացնել իրենց ներկայության մասին։
Սովորում ենք բնությունից հաղորդման հյուրը Երևանի կենդանաբանական այգու գիտակրթական ծրագրերի պատասխանատու Քնարիկ Համբարձումյանն է, որը ոչ միայն կխոսի էկոհամակարգում վագրերի դերի ու նշանակության մասին, այլև՝ մեզ կպատմի այգում ապրող վագրերի՝ Ամուրի, Լիլիթի, Շակայի և Ալբայի մասին։





