Պստիկաշեն

Շատ ուրախ ամառը. Պստիկաշեն

Այսօր Պստիկաշեն են եկել քույր ու եղբայր Մարիամն ու Գևորգը։ 

Երկուսին էլ դուք արդեն ճանաչում եք․ Մարիամի հետ Ինչուիկների աշխարհ եք գնացել, Գևորգը եկել էր պատմելու դինոզավրերի մասին։ 

Իսկ այսօր, այս շոգ ամառվա միջով քայլելով, նրանք եկել են Պստիկաշեն՝ պատմելու իրենց ամառվա մասին։ Եվ, չնայած Մարիամն ասում է, որ ինքն ամառ չի սիրում շոգի պատճառով, չի կարող չասել նաև, որ շատ ուրախ ամառ է այս ամառը։ Հատկապես երեկոները, երբ իրենց բակը լցվում է երեխաներով ու խաղով․ պահմտոցի, բռնոցի, բասկետբոլ․․․

–Բասկետբոլը շատ ուրախ ենք խաղում,–ասում է 5–ամյա Գևորգը, որին հաջողվել է մեկ անգամ ցանցի մեջ գնդակ գցել։

Իսկ երբ բակի խաղից հոգնում ու գնում են տուն, տանն էլ ընտանիքով կինո ու մուլտ դիտելու շատ լավ սովորությունը կա, և կան սեղանի խաղերը հայրիկի, մայրիկ ու տատիկի հետ։

Մեր ամբողջ զրույցը ես ձեզ, իհարկե, չեմ պատմի․ լսե՛ք ինքներդ և վերջում էլ միացեք մեր հանելուկախաղին, որը հրաշալի խաղացին Մարիամն ու Գևորգը։ Վստահ եմ՝ դուք էլ եք գլխի ընկնելու բոլոր հանելուկների պատասխանները։

Ցուցադրել ավելի
Back to top button