Այսօր մեր ուշադրության կենտրոնում են գայլերը՝ կենդանիներ, որոնք շատերի պատկերացումներում կամ վտանգավոր գիշատիչներ են, կամ էլ խորհրդանշական կերպարներ: Սովորում ենք բնությունից հաղորդմանը այս անգամ կպարզենք՝ իրականում ո՞վ է գայլը։ Ինչպիսի՞ն է նրա բնավորությունը, կյանքը բնության մեջ և կապը մարդու հետ։
Եկեք միասին բացահայտենք այս խելացի ու հավատարիմ կենդանուն՝ ոչ թե լեգենդների, այլ իրական փաստերի միջոցով։ Տաղավարում է՝ Հայաստանի Բնության պետական թանգարանի գիտաշխատող Նարինե Փիրումովան։




