Բնապահպանական ուղղվածության հեքիաթ-կոմիքսների մրցույթ՝ երիտասարդների համար։ Հավանաբար նախորդ զրույցներից՝ ձեզ ծանոթ է թեման։ Էկոակումբի հերթական հաղորդմանը կրկին զրուցելու ենք հեքիաթ-կոմիքսների մրցույթի մասին, քանի որ մասնակիցների ներկայացրած տասը լավագույն հեքիաթները անցել են եզրափակիչ փուլ և արդեն սկսվել է քվեարկության փուլը։
Ռադիո Արևիկի տաղավարում են «Շրջակա միջավայր և առողջություն» հասարակական կազմակերպության ղեկավար Լիանա Մարգարյանը և ծրագրերի օգնական ու կոմիքսների պատրաստման պատասխանատու Վանուհի Առաքելյանը:






