Երբևէ մտածե՞լ եք, որ կենդանիները ևս պետք է ունենան առողջ ապրելակերպ: Գրագետ խնամքը, բալանսավորված սնունդն ու ֆիզիկական ակտիվությունը շղթայի կարևոր օղակներից են: Էկոակումբի հերթական հաղորդմանը խոսել ենք կենդանաբույժների աշխատանքային առօրյայի, կենդանիների առողջության վերաբերյալ տարածված սխալ պատկերացումների ու միֆերի, ինչպես նաև՝ այն խնդիրների մասին, որոնց հաճախ բախվում են շներն ու կատուները։
Ռադիո Արևիկի տաղավարում են՝ Արտվետ կլինիկայի գլխավոր կենդանաբույժ Արթուր Գևորգյանը և էկզոտիկ կենդանիների բժշկուհի Լիանա Հակոբյանը, որոնք մեզ կպատմեն նաև՝ ինչպե՞ս խնամել մեր կենդանիներին, խուսափել հիվանդություններից և ապահովել մեր փոքրիկ ընկերների երկար ու առողջ կյանքը:





