Էկոակումբ

Ի՞նչ է պետք իմանալ էկզոտիկ կենդանիների մասին՝ նախքան ձեռք բերելը

Այսօր մեր խոշորացույցի տակ են այն կենդանիները, որոնց հանդիպելիս հաճախ մտածում ենք՝ իսկ հնարավո՞ր է արդյոք նրանց խնամել և պահել տանը։ Էկոակումբի այսօրվա հաղորդումը էկզոտիկ կենդանիների մասին է, որոնք գրեթե միշտ եղել են մարդկանց հետաքրքրության կենտրոնում։ Մարդկանց մի մասը այս կենդանիներին հանդիպում է ֆիլմերում, մի մասը՝ կենդանաբանական այգիներում, իսկ մի մասն էլ՝ էկզոտիկ կենդանիներին ընտրում են՝ որպես ընկեր։

Բայց ի՞նչ է պետք նախապես իմանալ՝ մինչև էկզոտիկ կենդանի ձեռք բերելը․ արդյոք նրանք իսկապե՞ս կարող են հարմարվել իրենց նոր կյանքին։ Այս հարցերի շուրջ զրուցել ենք Արտվետ կլինիկայի գլխավոր կենդանաբույժ Արթուր Գևորգյանի և էկզոտիկ կենդանիների բժշկուհի Լիանա Հակոբյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button