Հողի յուրաքանչյուր շերտ ունի կառուցվածք ու պատմություն, որը հիշեցնում է այն ճանապարհը, որով սնունդը հասնում է մեր սեղան։ Բայց ժամանակակից աշխարհում փոփոխություններն այնքան արագ են տեղի ունենում, որ այս հարցը գնալով ակտուալ ձ դառնում. առաջ շարժվել ավանդական գյուղատնտեսությամբ, թե՞ անցնել մի տարբերակի, որը կպաշտպանի բնական միջավայրն ու համակեցությունը:
Սովորում ենք բնությունից հաղորդման այսօրվա թեման օրգանական գյուղատնտեսության մասին է, որի շուրջ եկել է խոսելու միջատաբան և բույսերի պաշտպան Մարգարիտ Տիգրանյանը։




