Ձմեռը փոխում է ոչ միայն մարդկանց առօրյան, այլև՝ շների ու կատուների վարքը։ Ցուրտ եղանակին նրանք ավելի շատ էներգիա են ծախսում, ավելի հաճախ են փնտրում տաք վայրեր և, երբեմն, սկսում են իրենց պահել բոլորովին այլ կերպ։ Էկոակումբի հերթական թողարկմանը խոսել ենք այն մասին, թե ինչպիսի՞ն է կենդանիների վարքը ձմռանը, ինչպես նաև՝ անդրադարձել ենք հաջորդ տարվանից մեկնարկող թափառող շների համար նախատեսված առաջին պետական կացարանին։
Ռադիո Արևիկի տաղավարում է «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի ղեկավար Հարություն Առաքելյանը։





