Արագիլներին շատերն են սիրում՝ մեծ թևեր, երկար ոտքեր, մեծ ու բարձր բներ։ Բայց քչերը գիտեն, որ արագիլը տարվա ընթացքում կարող է անցնել հազարավոր կիլոմետրեր, վերադառնալ նույն բույնը և հիշել իր ճանապարհը։ Սովորում ենք բնությունից հաղորդումն այս անգամ արագիլների իրական կյանքի, սպառնացող վտանգների, մարդկանց կողքին ապրելու և այլ հետաքրքիր փաստերի մասին է։ Հաղորդման հյուրն է՝ Երևանի պետական համալսարանի կենդանաբանության ամբիոնի աշխատակից, թռչնաբան Մանան Ասիկյանը։
մեկ րոպեից էլ քիչ




