Կա մի թռչուն, որը հաճախ տարիներ շարունակ օգտագործում է նույն բույնը, որը ամեն տարի ընդլայնվում է և կարող է հասնել մինչև մի քանի հարյուր կիլոգրամ քաշի՝ դառնալով թռչունների ամենախոշոր բներից մեկը, որի ներքևի՝ «հարկերում էլ» կարող ենք տեսնել այլ՝ ավելի փոքրի թռչունների։ Եթե լսել եք Էկոակումբի նախորդ հաղորդումը, ապա՝ հավանաբար արդեն կռահում եք, որ շարունակելու ենք խոսել արագիլների մասին՝ այս անգամ անդրադառնալով նրանց բնադրման առանձնահատկություններին, սնվելու վարքին, ինչպես նաև՝ շրջակա միջավայրի և մարդու գործունեության հետևանքով՝ արագիլների աղտոտվածության ու պահպանության խնդիրներին։
Ռադիո Արևիկի տաղավարում շարունակում ենք զրույցը Երևանի պետական համալսարանի կենդանաբանության ամբիոնի աշխատակից, թռչնաբան Մանան Ասիկյանի հետ։





