Այսօր Պստիկաշեն է եկել իմ նոր ընկերը` Արամը։ Արամի մասին պատմությունը կարող էի սկսել այսպես. «Գիտե՞ք, իմ նոր ընկերը գիտի աշխարհի բոլոր պետությունների և դրանց մայրաքաղաքների անունները, քարտեզի վրա` դրանց տեղերը և գիտի շատ հետաքրքիր տեղեկություններ դրանց մասին»։
Բայց այսպես չեմ սկսի և ավելին ասեմ. մեր զրույցի ընթացքում այդ մասին չենք էլ խոսել և որոշել ենք մեկ ուրիշ անգամ էլ հանդիպել Արամի հետ և լսել նրա զարմանալի տեղեկությունները։ Կարող էի նաև ասել, թե որքան շատ է իմ նոր ընկերը ֆուտբոլ սիրում, ոնց է տատիկի հետ հեքիաթ կարդում։ Բայց ավելի լավ է մեր ծանոթությունը սկսենք այսպես. «Գիտե՞ք, իմ նոր ընները շա՜տ բարի մարդ է»։ Իսկ թե ինչու, կիմանաք, երբ լսեք մեր զրույցը։





