Էկոակումբ

Փայտփորներ․ անտառի աշխատասեր թռչունները. Էկոակումբ

Բնության մեջ կան ձայներ, որոնք ոչ մի դեպքում չենք կարող շփոթել։ Օրինակ՝ ծառի բնի վրա արագ ու ռիթմիկ հարվածների ձայնը։ Շատերի համար դա պարզապես անտառային աղմուկ է, բայց իրականում այդ ձայնի հեղինակը յուրահատուկ թռչուն է՝ փայտփորը։

Փայտփորները վաղուց են գրավել մարդկանց ուշադրությունը։ Նրանք չեն երգում այնպես, ինչպես շատ այլ թռչուններ, բայց իրենց ներկայությունը հաստատում են հստակ, ու համառ թկթկոցներով։ Թվում է՝ ծառի հետ «աշխատում» են։ Իսկ իրականում այդ գործողությունը նրանց գոյատևման, սննդի որոնման և նույնիսկ հաղորդակցման ձևերից մեկն է։

Ռադիո Արևիկի տաղավարում է Երևանի պետական համալսարանի կենդանաբանության ամբիոնի աշխատակից, թռչնաբան Մանան Ասիկյանը, որը մեզ կպատմի՝ ի՞նչով են փայտփորները առանձնանում մյուս թռչուններից, որտե՞ղ են հանդիպում, ո՞ր տեսակներն են առավել տարածված Հայաստանում, ինչպես նաև՝ արդյոք այս թռչունները վնասո՞ւմ են ծառերին, թե՞ հակառակը՝ օգուտ են բերում։

Ցուցադրել ավելի
Back to top button