Էկոակումբ

Երբ լույսը դառնում է թակարդ․ Գիշերային թևավորների առեղծվածը

Բնությունը լի է փոքրիկ, բայց զարմանալի միջատներով, որոնց հաճախ նույնիսկ չենք նկատում, բայց հենց նրանք են պահում էկոհամակարգի հավասարակշռությունը։ Այսօր կխոսենք միջատների աշխարհի երեք հետաքրքիր ներկայացուցիչների մասին՝ մրջյունների, մեղուների և ցեցերի, կամ, ինչպես գիտական շրջանակներում են ասում՝ գիշերային թիթեռնիկների մասին։

Ինչո՞ւ են այդ միջատները գիշերը ձգվում լույսին, ինչպե՞ս են մրջյունները կառուցում իրենց կազմակերպված «քաղաքները», ու ինչպ անփոխարինելի դեր ունեն մեղուները բնության և մեր սննդի ապահովման մեջ։

Ռադիո Արևիկի տաղավարում է Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի միջատաբանության և բնահողի կենդանաբանության լաբորատորիայի լաբորանտ Գրիգոր Փաշայանը։

Ցուցադրել ավելի
Back to top button