Մեզնից շատերը միջատներին ընկալում են՝ վտանգավոր էակներ, բայց արդյոք մենք գիտե՞նք, թե իրականում որքան կարևոր դեր ունեն նրանք բնության մեջ։ Այսօր շարունակելու ենք խոսել միջատների մասին, կոտրել տարածված միֆերը և բացահայտել նրանց իրական, երբեմն, նույնիսկ, զարմանալի վարքագծերը։
Կիմանանք, թե ինչպիսի՞ անհավանական ինքնապաշտպանական մեխանիզմներ ունեն միջատները՝ սկսած քողարկումից մինչև քիմիական «զենքեր»։ Ի դեպ, խոսելու ենք նաև մի գործընթացի մասին, առանց որի անհնար կլիներ պատկերացնել մեր սնունդը և բուսական աշխարհը․․․, դե, իհարկե, խոսքը փոշոտման մասին է։
Ինչպե՞ս են միջատները մասնակցում բույսերի փոշոտմանը, ո՞ր տեսակներն են ամենակարևոր «աշխատողները», և ինչո՞ւ այս գործընթացը կենսական նշանակություն ունի ողջ մոլորակի համար։
Ռադիո Արևիկի տաղավարում է Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի միջատաբանության և բնահողի կենդանաբանության լաբորատորիայի լաբորանտ Գրիգոր Փաշայանը։





