Վերջերս Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) և ԿԳՄՍ նախարարության կողմից համատեղ իրականացվող «Արհեստական բանականության սերունդ» դպրոցական ծրագիրը Սան Դիեգոյում կայացած ASU+GSV միջազգային կրթական մրցույթի «Ազդեցություն» կատեգորիայում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:

Ռադիոլաբում հյուրընկալել ենք FAST հիմնադրամի հանրակրթական ծրագրերի ղեկավար Անուշ Այվազյանին և Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցի աշակերտուհի Հասմիկ Փայտյանին:





