Էկոակումբ

Էկոդպրոցի աստղիկները՝ Արևիկում

Եթե հետևում եք Ռադիո Արևիկին, ուրեմն՝ գիտեք արդեն, որ մեկնարկել է Ռադիո Արևիկի հայտարարած՝ «Արդեն 100 տարի «Խոսում է Երևանը» դպրոցական թիմերի մեդիա-մրցույթը, որի  շրջանակում մենք շարունակում ենք հյուրընկալել գրանցված թիմերին ու ծանոթացնել ռադիոյի աշխատանքներին՝ ներսից։ Այս անգամ Ռադիո Արևիկը հյուրընկալել է Արծվանիստի միջնակարգ դպրոցի աշակերտներ Կարինե Բեգլարյանին, Սոնա Սաֆարյանին, Անգելինա Պողոսյանին և թիմի ղեկավար Մարինե Տոնոյանին, ովքեր այժմ Էկոակումբի հյուրասրահում են և րոպեներ անց պատմելու են  դպրոցում իրականացվող բնապահպանական նախաձեռնություններից մեկի՝ «Էկոդպրոց»-ի մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button