Լուրեր

Մանկական գրքի փառատոնն արդեն 5 տարեկան է

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ՝ երեկ Երևանի Անգլիական այգում տեղի է ունեցել Մանկական գրքի փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Մայրաքաղաքի մշակութային օրացույցում իր ուրույն տեղն զբաղեցնող փառատոնն այս տարի նշում է գործունեության 5-ամյակը։

Մանկական գրքի փառատոնն 5 տարի շարունակ փոքրիկների և համար դառնում է գրքի, հեքիաթի ու ստեղծարարության իսկական տոն։ Այն իր շուրջն է համախմբում փոքրիկ ընթերցողներին, հրատարակիչներին, գրողներին և արվեստասերներին՝ նպաստելով մանկապատանեկան գրականության զարգացմանն ու ընթերցանության խրախուսմանը։

Այս տարվա հոբելյանական փառատոնին մասնակցում են ոլորտի առաջատար հրատարակչություններն ու կրթամշակութային կազմակերպությունները:

Փառատոնի եռօրյա ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://tinyurl.com/mry4rzak:

Ցուցադրել ավելի
Back to top button