Զարթուցիչ

Ինչպե՞ս են TikTok-ի թրենդներն ու հիթերը փոխում մեր երաժշտական ճաշակը. Զարթուցիչ

Մեր առավոտն ու առօրյան անհնար է պատկերացնել առանց երաժշտության, բայց արդյո՞ք նկատել եք, թե ինչպես են սոցցանցերի թրենդները թելադրում, թե ինչ լսենք այսօր։ «Զարթուցիչի» հուլիսի 6-ի թողարկմանը քննարկել ենք, թե ինչպես են կարճ տեսահոլովակներն ու թվային ալգորիթմները հեղաշրջում անում համաշխարհային երաժշտական ինդուստրիայում։

Մեզ հյուրընկալված երաժշտական բլոգեր Զառա Տոնիկյանի հետ միասին քննարկել ենք, թե ինչու են տարիներ առաջ թողարկված հին երգերը TikTok-ի կամ Reels-ի շնորհիվ նորից դառնում համաշխարհային հիթեր, և ինչպե՞ս են նոր արտիստները ձևավորում պատանիների երաժշտական նոր ճաշակը։ Խոսել ենք նաև «15 վայրկյանի կանոնի» մասին և պարզում, թե արդյոք արագ սպառվող հիթերը չեն վնասում երաժշտության որակին։

Ցուցադրել ավելի
Back to top button