9-11

Ուշադրություն՝ նայում ենք լուսացույցին

Առաջին լուսացույցները տեղադրվել է 1868 թվականին, դեկտեմբերի 10-ին Լոնդոնում՝ բրիտանական Պառլամենտի մոտակայքում: Առաջին լուսացույցը հիմնականում նախատեսված է եղել գնացքների եթևեկությունը կարգավորելու համար և կառավարվել է ձեռքով: Իսկ առաջին ավտոմատ կառավարվող լուսացույցը առաջին անգամ տեղադրվել է Չիկագոյում 1910 թվականին: լուսացույցն ունեցել է երկու գրություն, որոնք ազդարարել են կանգառը և երթևեկության սկիզբը:

1912 թվականին գրությամբ լուսացույցները փոպարինվել են այժմ մեզ հայտնի լուսացույցերով: Սկզբում դրանք ունեցել են միայն կարմիր և կանաչ ազդանշանները, իսկ ավելի ուշ՝ 1920-ականներից հետո հայտնվել է դեղին ազդանշանը: Եռալույս լուսացույցերը առաջին անգամ կիրառվել են Նյու Յորքում և Դեթրոյթում:

Եվրոպա այս լուսացույցերը մուտք են գործել 1922 թվականին: Երթևեկության կարգավորման այս միջոցն առաջինը փողոցներում կիրառել են ֆրանսիացիները: Իսկ 5 տարի անց՝ 1927 թվականին ֆրանսիացիների օրինակին են հետևել բրիտանացիները:

ԽՍՀՄ տարածում առաջին անգամ լուսացույց տեղադրվել է բավական ուշ՝ 1930 թվականին Մոսկվայում:

Տարբեր երկրներում կան լուսացույցերի տարբեր ձևեր, բայց դրանց բոլորի գործառույթը մեկն է՝ երթևեկության մեջ օգնել հետիոտին ու վարորդին անվնաս երևեկել ու հատել փողոցը:

Կարևոր է, որ լուսացույցը տեղադրված լինի փողոցի տեսանելի հատվածում: Օրինակ՝ ԱՄՆ-ում և մի շարք եվրոպական երկրներում լուսացույցների արտքաին հատվածը դեղին կամ գազարագույն է և դրանք տեղադրվում են սովորաբար փողոցի մեջտեղի՝ վարորդի համար տեսանելի հատվածում:

Նախկինում Հայաստանում գործածվում էին բավական ծանր լուսացույցեր, որոնք ֆիզիկապես հնարավոր չէր տեղակայել փողոցի մեջտեղի հատվածում, բայց վերջերս վերանայվել է դրանց ֆիզիկական չափորոշիչները, ինչի արդյունքում քաշը բավական թեթևացել է և դրանց զգալի մասը արդեն տեղակայված է փողոցի մեջտեղի հատվածում:

Ցուցադրել ավելի
Back to top button