Ռադիոլաբ

Ավելի մեծ դաշտում ու ավելի դիտարժան․ տեղի կունենա դռոն ռեյսինգի երկրորդ մրցույթը

Այս թողարկմանն անդրադարձել ենք «Mini Whoop Drone Racing» ամենամյա մրցարշավին։

«ArmDrone Community»-ի նախաձեռնությամբ արդեն երկրորդ անգամ կազմակերպվում է «Mini Whoop Drone Racing» ամենամյա մրցարշավը: Հիշեցնենք, որ Հայաստանում առաջին անգամ այս մրցույթը անցկացվել է նախորդ տարի, և Ռադիոլաբը հենց միջոցառման վայրից ներկայացրել է ողջ ընթացքը։

Մրցարշավի նպատակն է՝ Հայաստանում ստեղծել և զարգացնել միջազգային «Drone Racing» սպորտաձևը։

Առաջին մրցույթից հետո շատ փոփոխություններ են արվել։ Կազմակերպիչները հաշվի են առել բոլոր նկատառումները և այս տարի խոստանում են էլ ավելի հետաքրքիր մրցարշավ։

Մրցույթն անցկացվելու է 2 տարիքային անվանակարգերում։ Սկսնակներ և դպրոցականներ (12-17 տարեկան) և պատանիներ ու երիտասարդներ (18 տարին լրացած անձինք)։

Մրցույթը կայանալու է հունիսի 9-ին Երևանի պետական համալսարանի ֆուտբոլի դահլիճում, իսկ հայտադիմումը լրացնելու վերջնաժամկետը հունիսի 1-ն է։

Մրցույթի նպատակներից է նաև FPV օպերատորների մասնագիտական գիտելիքների կատարելագործումը և ԱԹՍ-ների մասին իրազեկվածության և կիրառության մակարդակի բարձրացումը Հայաստանում։

Զրուցել ենք «Արմդրոն» համայնքի հիմնադիր Հայկ Կարապետյանի հետ։ Վերջինս դռոններով սկսել է տարվել ապրիլյան պատերազմից հետո, երբ սեփական աչքերով է տեսել անօդաչու թռչող սարքերի վճռորոշ դերը մարտի ժամանակ։

Ցուցադրել ավելի
Back to top button