ՀՀ բարձր տեխնոլոգիական ևարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․ «Հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ը՝ գործողության մեջ»։
Ավելի վաղ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ վերջին օրերին առաջին անգամ գերազանց արդյունավետությամբ կիրառվեցին հայկական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքերը՝ պաշտպանական խնդիրների լուծման նպատակով։