Ռադիոլաբ

Մենք համարվում ենք խոցելի երկիր. Սամվել Մարտիրոսյան

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ Հայաստանը ներկայումս ունի մեկ, բայց շատ կարևոր խնդիր.
«Դա մեր սահմանային սահմանափակումներն են, այսինքն՝ մենք համարվում ենք խոցելի  երկիր , որովհետև միայն երկու ելք ունենք՝ Իրան ու Վրաստան, բայց այդ հարցը ինչ ուզում ես արա, լուծում չունի, իհարկե, այստեղ պետք է նաև մտածել ռեզերվների մասին »:

Ինչո՞ւ պետք է մտածել փորձագետի նշած ռեզերվների մասին. որովհետև եթե այս պահին  վիճակը չի կաշկանդում, ապա ճգնաժամային իրավիճակներում, օրինակ՝ Ադրբեջանի հետ , բարդություններ կլինեն անպայման։ Ինչ վերաբերում է բուն համացանցին, ապա  համաշխարհային սանդղակով չափելու դեպքում՝ կունենանք բավականին հետաքրքիր պատկեր։
Ունենք բավական մատչելի, կայուն և արագ ինտերնետ կապ և բջջային ինտերնետի օգտագործման առումով մենք առաջատար երկիր ենք աշխարհում:

«Պայմանավորված է ընդհանուր երկրի զարգացվածության մի կարևոր խնդրի հետ, որ ամբողջը Երևանում է կուտակված, այդ պատճառով մարզերը ունեն բազմաթիվ ֆինանսական ու այլ խնդիրներ, որոնք նաև  արտացոլվում են ցանցի զարգացվածության վրա»։ 


Ցուցադրել ավելի
Back to top button