Ռադիոլաբ

Սոցցանցերին պետք է մոտենալ լուրջ. Սամվել Մարտիրոսյան

Սոցցանցային անվտանգության և առհասարակ սոցցանցերի հետ կապված խնդիրները շարունակում են արդիական մնալ։ Դրանք կիբեռանվտանգության մասնագետների ուշադրության կենտրոնում   հայտնվեցին դեռևս 2017 թվականի վերջին և ամբողջ 2018-2019 թվականների ընթացքում դարձան թիվ մեկ հարցը։

Մեդիափորձագետ, կիբեռանվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ խնդիրները տարբեր են․ օրինակ՝ տարիներ անց օգտատերերը մոռանում են  սոցցանցային հաշվի գաղտնաբառը, ինչ-ինչ պատճառներով արգելափակվում է տվյալ օգտատիրոջ հաշիվը    և այլն։ Անհրաժեշտություն է առաջանում վերականգնել կորցրած հաշիվը։ 

Իսկ ահա հաշիվներ վերականգնելը դժվար է, որոշ դեպքերում գրեթե անհնար: Ամեն պարագայում Սամվել Մարտիրոսյանը հորդորում է զգույշ լինել, ամեն դեպքում գրանցել էլ փոստի մուտքանունն ու գաղտնաբառը, կամ օգտվել հավելվածներից, որոնք ձեր փոխարեն կհիշեն բոլոր հաշիվների գաղտնաբառերը։ 

Ցուցադրել ավելի
Back to top button