Ոչ պարտադիր խորհուրդներ
Քարաթափումները և դրանցից առաջացած վտանգները
Քարաթափումը քարերի հոսքն է լանջով դեպի ներքև: Այն տեղի է ունենում ծանրության ուժի ազդեցության տակ: Քարաթափումները վտանգավոր երևույթ են այն առումով, որ հարվածի մեծ ուժով կարող են մի կողմ նետել անգամ ամենամեծ մեքենաները:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հիմնադիր ռեկտոր
Քարաթափումներ կարող են առաջանալ և բնական երևույթների և մարդու գործունեության հետևանքով: Ծանր մեքենաները, ձայնային բարձր ազդանշանները կարող են անսպասելի քարաթափման պատճառ դառնալ:
Հայաստանի գրեթե բոլոր գետերի կիրճերում կան քարաթափման օջախներ: Այդ հատվածներում քարաթափումները շատ ավելի վտանգավոր են, քանի, որ կարող են նաև երկրորդային երևույթներ առաջացնել ՝ գետի ջրի մակարդակի բարձրացում, սելավներ և այլն: