․Ջավախքում, իսկ ավելի ստույգ Ալխալցխայում բացվեց 4-րդ ինժեներական լաբորատորիան, որի բացման հիմնական ծրագիրը ֆինանսավորել է Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամը։ Իսկ ամբողջ Ջավախքի տեխնոլոգիական կրթական ծրագիրն իրականացվում է Առաջատար տեխնոլագիաների ձեռնարկության միության և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի համագործակցությամբ։
Ըստ վիճակագրական տվյալների այսօր աշխարհի այթի ինդուստրիայում շուրջ 4 մլիլիոն թափուր աշխատատեղ կա և ջավախքցի երեխաները ապագայում նույնպես հնարավորություն կունենան համալրելու համաշխարհային աշխատաշուկան։ Դրան հասնելու համար այժմ ստեղծվում են բոլոր նախադրյալները՝ գաղափարների ու հետաքրքիր լուծում- առաջարկների պակաս չկա։