Մեկնարկ

Այսօրվա աշխարհը բազմաֆունկցիոնալ մարդու աշխարհ է. Միքայել Հովհաննիսյան

Միքայել Հովհաննիսյան
(«Մեկնարկ» ծրագրի խորհրդատու, արաբագետ, ԵՊՀ դասախոս)

«Փորձենք հասկանալ՝ ո՞րն է կրթության նպատակը. առաջին հերթին՝ աշխարհի մասին հնարավորինս շատ պատկերացում ունենալը, որպեսզի կարողանանք այդ աշխարհում ավելի հեշտ կողմնորոշվել, ավելի հաջողակ լինել: Սովորելու նպատակը աշխարհը ճանաչելու համար հնարավորինս շատ գործիք ունենալն է: Այսօրվա աշխարհում կրթությունն այնքան հասանելի է
(խոսքը համալսարանական կրթության մասին չէ միայն): Աշխարհը հարուստ է գիտելիքով, և այսօրվա հնարավորությունները մեզ թույլ են տալիս շատ հեշտությամբ մեզ անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալ և վերածել գիտելիքի՝ հասկանալով, ընկալելով մարսելով…Նույնիսկ եթե մասնագիտության առաջին ընտրությունն այնքան էլ չի համապատասխանել մեր մանկության երազանքին, սարսափելի բան չկա, որովհետև ավելորդ գիտելիք երբեք չի լինում. ցանկացած պարագայում դու կարող ես վերապրոֆիլավորվել. այսօրվա աշխարհը բազմաֆունկցիոնալ մարդու աշխարհ է» …

Արտյոմ Ղազարյան (շուկայագետ)

«Ինչպիսի՞ որակներ պետք է ունենալ գովազդային գործի լավ մասնագետ դառնալու համար…լինել շփվող, ակտիվ, մասնակցել տարբեր իրադարձությունների, հասարակության անդամ լինել…Բայց կա մի բան, որը ես ուղղակի որպես խորհուրդ կարող եմ տալ. շատ կարևոր է, երբ դուք երազում եք, երազանքներ ունեք: Երազանքները «վատ» սովորություն ունեն՝ երբեմն իրականանում են: Երբ միշտ երազում եք ու ձգտում եք երազանքին (մի՛ շփոթեք նպատակի հետ), դուք կարող եք շատ բան ստեղծել, որովհետև գովազդի ոլորտը ստեղծագործության ոլորտ է: Բոլորը նայում են, դուք պետք է տեսնեք» …

Ցուցադրել ավելի
Back to top button