9-11

Ի՞նչ կենցաղային վտանգներ կարող են լինել

Երեխաներն  ընհանրապես  շատ են սիրում նմանվել իրենց ծնողներին:  Փոքրիկ աղջիկները  սիրում են իրենց տիկնիկի հագուստն  արդուկել, տղաները մուրճով կամ ուրագով աշխատել՝  ինչպես   հայրիկն  է անում: Նման դեպքերում ծնողները պետք է    ուշադիր լինեն և հետևեն, թե ինչով են զբաղվում երեխաները: 

Տան  ամենավտանգավոր հատվածը խոհանոցն է: Այստեղ են գտնվում  գազի սարքավորումները, ջրամատակարարման  համակարգը, սուր կտրող, ծակող առարկաները: Պակաս վտանգավոր չէ նաև  լոգարանը: Այստեղ էլ մարդիկ տարբեր քիմիական նյութեր, մաքրող միջոցներ են պահում, որոնք կարող են երեխաների համար թունավորման աղբյուր հանդիսանալ:   

Մոտենում է ջեռուցման սեզոնը և  մինչ վառարանների տեղադրելը  բնակիչներըը  նախ պետք է ուշադրություն դարձնեն օդափոխության համակարգին, ստուգեն ծխատարների  վիճակը, որովհետև ծխահեռացումը ամենակարևոր  գործողությունն է վառարանը տեղադրելուց առաջ:      

Ցուցադրել ավելի
Back to top button