Եվ․․․․․ կրկին հանգստյան օրերը Երևանում տեխնոլոգիական էին։ Այս անգամ, ԱՏՁՄ-ի նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ մեկնարկեց միջազգային ամենամեծ Robotex 2019 Armenia ռոբոտաշինության մրցույթը, որին մասնակցում էին Արմաթ ինժեներական լաբորատորիաների սաներն ու Robotex միջազգային միավորման շուրջ 50 անդամ-երկրների աշակերտներ։
Ընդհանուր առմամբ միջազգային մրցույթին մասնակցում էր 31 թիմ 4 երկրից՝ Հայաստանից, Վրաստանից, Եթովպիայից և Բոսնիա-Հերցեգովինայից:
Ռոբոտեքս 2019-ի առաջին միջազգային մցրույթն անցկացվում էր «Խելացի քաղաք» խորագրի ներքո։ Մասնակիցներին տրված էր առաջադրանք՝ ստեղծել այնպիսի ավտոմատացված համակարգեր, որոնք կապահովեն առանց հրդեհների և աղբի քաղաք՝ ապագայում։
Թեև մրցույթի պայմաններն ու առաջադրանքը հետաքրքիր էին, բայց Հայաստանից մասնակցում էին միայն Արմաթ ինժեներական լոբրատորիաների սաները: ԱՏՁՄ գործադիր տնօրենը բացատրեց, թե ինչո՞ւ:
«Ես կարծում եմ, որ այդ գլամուր, էլիտար դպրոցներն ու հաստատությունները վախենում են, որ իրենք պարտվեն ու իրենց անունն ընկնի, այսինքն՝ գումարը, որ վերցնում են երեխաներից արդարացված չէ, խայատառակ կլինեն, երբ Սևանի կամ Գավառի խմբակը էլիտար դպրոցին հաղթի: Այդ ժամանակ ծնողները հարցնելու են, բա տարեկան այդքան միլիոն դրամը ինչի՞ ենք տալիս»,- նշեց նա: