Ռադիոլաբ

Խաղերի շուկան միլիարդների շուկա է, որը կարող է օգնել տնտեսությանը. Նարեկ Աղեկյան

2020-ի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արդեն 4-րդ անգամ կանցկացվի Global Game Jam հաքաթոնը, որը Հայաստանում կազմակերպում է Noor Games ընկերությունը և Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Ձեռներեցության և Նորարարական Տեխնոլոգիաների Կենտրոնը։

Noor Games-ը ստեղծվել է 2015 թվականին և արդեն վերջին 1,5 տարին զբաղվում է սեփական խաղերի արտադրմամբ, որոնք հասանելի են և’ App Store-ում, և՛ Google Play-ում:

Noor Games-ի հիմնադիր Նարեկ Աղեկյանը վստահ է, որ խաղային ոլորտում պետք է լուրջ ներդրումներ կատարել, քանի որ սա միլիարդների կապիտալ ունեցող շուկա է, որը կարող է օգուտ տալ Հայաստանի տնտեսությանը:

Խաղային ոլորտը Հայաստանում ակտիվացնելու համար Noor Games-ի թիմն ու AUA EPIC թիմը արդեն շուտով 4-րդ անգամ կկազմակերպեն Global Game Jam հաքաթոնը: Այն կանցկացվի 2020-ի հունվարի 31-ից փետրվարի 2-ը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ցուցադրել ավելի
Back to top button