Լուրեր

Համեղ և անվնաս. շոկոլադե հումուս

Քանի որ, շոկոլադե հումուսի պատրաստման համար չի օգտագործվում շաքար, հետևաբար այն չի վնասում առողջությանը և կազմվածքին, հարուստ է վիտամիններով և հանքանյութերով: Պատրաստվում է շատ արագ:

Բաղադրիչներ

  • 250 գրամ սիսեռ
  • 1 ճշի գդալ կակաո
  • 1 ճաշի գդալ մեղր
  • 3 ճաշի գդալ թահին
  • 4 ճաշի գալ ջուր
  • ¼ թեյ գդալ վանիլին
  • մի պտղունց աղ:

Պատրաստման եղանակը: Սիսեռը մաքրել, վրան ջուր լցնել, թողնել 8-10 ժամ: Լվանալ և լավ եփել:

Պետք է հարել եփված սիսեռը, կակակոն, մեղրը, թահինը, ջուրը, վանիլինն ու աղը, ստանալ միասեռ զանգված:

Ցանկության դեպքում կարելի է ավելացնել  համեմունքներ, ինչպես նաև մրգեր:


Ցուցադրել ավելի
Back to top button