Ռադիոլաբ

YerevanRide-ը Seedstars Startup Summit CEE 2019-ի եզրափակչում է

Եվ այսպես նոյեմբերի 20-ից 22-ը Նուր-Սուլթանում՝  Ղազախստանի մայրաքաղաքում կայացավ Seedstars Startup Summit CEE 2019 տարածաշրջանային փուլը, որին  մասնակցում էր 19 ստարտափ։ Բոլորը նախապես մասնակցել ու հաղթել էին լոկալ՝ տեղական փուլում։ 

Ուղղակի ասել, որ մրցակցությունը թեժ էր․․․․ ամբողջապես չի փոխանցվի այն ամենն, ինչ կատարվում էր Ղազախստանում:

2 օր շարունակ 19 ստարտափ  ներկայացնում էին իրենց գաղափարները։ Հիմնականում՝  ստարտափի բիզնես ուղղվածությունը, թե ինչքան գումար է անհրաժեշտ առաջ գնալու համար, ուր են ուզում հասնել և ի վերջո, ի՞նչ են անելու այդ գումարը։  Այս ամենը ներկայացնելու համար նրանք ունեին 3 րոպե ժամանակ։ Մեկը մյուսից գեղեցիկ, հետաքրքիր պրեզենտացիաներ, հետաքրքիր լուծումներ և առաջարկներ։ 

Բնականաբար, մենք երկրպագում էինք Հայաստանի ներկայացուցչին։ Այս տարի Հայաստանում տարածքային մրցույթը հաղթել էր Velvioo ընկերությունը՝ YerevanRide ստարտափով։

Ալեքս Ալպէր Պաղճեանը՝ YerevanRide-ի համահիմնադիրը նշում է, որ այս գաղափարը առաջացել է իր և մյուս համահիմնադրի՝ Ալբերտ Մանուկյանի մոտ Նյու Յորքում: Նյու Յորքում ընդունված է աշխատանքի կամ համալսարան գնալ հեծանիվով, իսկ Հայաստանում սա ընդունված չէ: Տղաները որոշեցին Հայաստանի համար սա ևս նորմալ երևույթ դարձնել: Այսպես ծնվեց Երևան ռայդի գաղափարը։ Նրանց գործընկերը դարձավ Ամերիաբանկն ու միասին   զարգացրեցին մի միտք, որի արդյունքում այսօր Երևանում շատերն ունեն տեղափոխվելու այլընտրանքային միջոց՝ հեծանիվ։

Ցուցադրել ավելի
Back to top button